Պաշտոնական ներկայացուցիչ

055 111 222 Արին-Բերդի 11/4
Ընկերությունն իրականացնում է`

Հարթ տանիքների և հիմքերի ջրամեկուսացում
Տանիքների և պատերի ջերմամեկուսացում
Ճկվող կղմինդրներ ՝ տանիքներ, արտաքին պատեր

Սմարթ ռուֆ ընկերությունը (նախկինում Սարմէ Գրուպ) 2005թ.-ից հանդիսանում է ձայնա-, ջրա-, ջերմամեկուսիչ նյութերի, Եվրասիայի խոշորագույն արտադրող Տեխնոնիկոլ Կոնցեռնի միակ և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Կազմակերպությունը գնորդին է առաջարկում շինարարական նյութերի լայն տեսականի` բիտումապոլիմերային տանիքապատման նյութեր, պոլիմերային մեմբրաններ, ջերմա և ձայնամեկուսիչ նյութեր, “Shinglas” ճկուն կղմինդր, HAUBERK արտաքին պատերի երեսպատման ճկուն կղմինդր ինչպես նաև,արտաքին պատերի դեկորատիվ ներկեր: “Shinglas” ճկուն կղմինդրը ողջ աշխարհում լայն ճանաչում ունի շնորհիվ իր ձայնամեկուսիչ հատկության(անձրև, կարկուտ), թեթև քաշի, գունային բազմազանության , ցրտադիմացկունության և երկարակեցության: Ճկուն են, թեթև, հեշտ տեղադրվող, արևից չեն գունաթափվում: Տեղադրելուց հետո ստացվում է միաձույլ շերտ, որն ապահովում է իդեալական ջրամեկուսացում: Սմարթ ռուֆ ընկերության հմուտ մասնագետների շնորհիվ ձեր շինությունը երկար և ամուր կծառայի ձեզ:

Տեսականի

Ծառայություններ

Հարթ տանիքների և հիմքերի ջրամեկուսացում

Smart Roof ընկերության հմուտ մասնագետների և Տեխնոնիկոլ ընկերության որակյալ նյութերի շնորհիվ ձեր շինությունը երկար և ամուր կծառայի: Օգտագործում ենք բիտումա-պոլիմերային ջրամեկուսիչ նյութեր, որոնք առանձնանում են բարձր որակական հատկանիշներով և լայն կիրառություն ունեն ամբողջ աշխարհում:

Ճկուն կղմինդրների տեղադրում

Ի տարբերություն մետաղական կղմինդրների, որոնք արագ արձագանքում են եղանակային փոփոխություններին և հակված են ենթարկվել վաղաժամ կոռոզիայի, ճկուն կղմինդրները ապահովված են դրանից: Հուսալի, որակյալ, երկարակյաց, գեղեցիկ: Հատկանիշներ, որոնք միանշանակ բնորոշում են Shinglas-ի ճկուն կղմինդրե տանիքները:

Արտաքին պատերի երեսպատում (ֆասադային աշխատանքներ)

Smart Roof-ն իրականացնում է շինության արտաքին պատերի երեսպատման աշխատանքներ (ֆասադային աշխատանքներ)՝ Короед տեսակի բարձրորակ ներկերով և ճկուն կղմինդրով:

Տեսադարան

Գործընկերներ

Սմարթ ռուֆ ՍՊԸ

փաստ. Հասցե՝ ք.Երևան, - Արին-Բերդի 11/4

Հեռ. 055 111 222